Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին:

 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի նպատակն է մեր երկրում և տարածաշրջանում իրականացնել դարի չարիք քաղցկեղի կանխարգելման, ոսկրերի խտության որոշման, ինչպես նաև կոտրվածքների կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` նպաստելով ընտանիքի առողջության պահպանմանը: 

 

Կենտրոնի կոնֆերանսների նորաբաց սրահում վերջերս կայացավ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և կանխարգելման հիմնահարցերին նվիրված անդրանիկ սեմինարը: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ներկայացրեց օրվա բանախոսին` Հեդելբերգի (Գերմանիա) համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնին: 

 

 

Մինչ բանախոսի ելույթը, Խ. Հակոբյանը տեղեկացրեց, որ 15 տարիների գործունեության ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է ավելի քան 272,366 հետազոտություն, որից 157020-ը` կրծքագեղձի:

 

 

- Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղն ունի երիտասարդացման միտում: Կենտրոնում հետազոտվել է նաև 628 տղամարդ, որոնցից 25-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել,- նշեց Խ. Հակոբյանը: Նա միաժամանակ կոչ արեց, որ քաղաքացիները հաճախ դիմեն բժշկի, քանի որ քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում այն կանխվում է և բուժվում: Դրա ապացույցն այն է, որ շուրջ 4 հազար կին բուժվել է կենտրոնում և վերադարձել ընտանիք: 

   

 

Բանախոսը նշեց.«Երկու տարվա համագործակցությունը տվել է հրաշալի արդյունք: Պրոֆեսորը ջանք ու եռանդ չի խնայում իր փորձն ու գիտելիքները մեր մասնագետներին փոխանցելու համար»: 

 

Կրծքագեղձի և կանացի օրգանների հիվանդությունների ախտորոշումը կատարվում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում, իսկ հետագա բուժումն իրականացվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս երկու հաստատությունների համագործակցությունն արդեն երկու տարվա պատմություն ունի: Համագործակցության ծրագրի գիտաբժշկական ղեկավարն է Քրիստոֆ Զոնը: Նա տարին մի քանի անգամ այցելում է Հայաստան և «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատություններ կատարում: Վիրահատված հիվանդների շարունակական հսկողությունը ևս իրականացվում է պրոֆեսոր Զոնի ղեկավարությամբ, որը քաջատեղյակ է մեր երկրում իրականացվող` ոլորտին վերաբերող բոլոր ծրագրերին: 

 

Հեղինակ. Մարիետա Մակարյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ